Աշխարհ

Ո՞ր դեպքում կարող են ՌԴ քաղաքացիները լքել երկրի սահմանները

Ռուսաստանի կառավարությունը թույլ տվեց՝ երկրի ցամաքային անցակետերից մշտական բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիներին վերադառնալ իրենց տուն կամ բնակության վայր : Համապատասխան հրամանը հրապարակվել է կառավարության կայքում(http://static.government.ru/media/files/rUNwXiSXZs1NmLZauzAsdAIM3ppeWRAB.pdf)։
Ռուսաստանի սահմաններից դուրս գալ հնարավոր կլինի միայն մեկ անգամ՝ հետևյալ պայմաններով. եթե անձը ունի երկքաղաքացիություն, այլ երկրում բնակության թույլտվություն կամ արտերկրում մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին մարտի վերջին Ռուսաստանը փակել էր միջազգային օդային սահմանները, մինչդեռ պաշտոնապես ռուսաստանի քաղաքացիները կարող են երկիրը լքել։ Փակվել էին նաև բոլոր ցամաքային անցակետերը: Հավելենք նաև, որ երկիր կարող են մուտք գործել միայն ՌԴ քաղաքացիները։

Ռոզա Կարապետյան

Աղբյուրը՝ tvrain.ru․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ