«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ անգլիական ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի ֆուտբոլիստն ինքը կցանկանար հանդես գալ Մադրիդի «Ռեալում»: Նշվում է, որ մադրիդյան ակումբը կարող է պայմանագիր կնքել խաղացողի հետ մեկ պայմանով. եթե բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորից մեկը՝ Ռոդրիգոն հեռանան ակումբից։
Նշվում է, որ «Սերուցքայինները» ցանկանում են ձևավորել հարձակման գիծ, որտեղ Մբապպեն հանդես կգա եզրում, իսկ Հոլանդը կենտրոնում։
Հոլանդը «Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից։ Այս ընթացքում նա «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 102 հանդիպման՝ դառնալով 97 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը 3 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։