fbpx
Աշխարհ

Ո՞ր դեպքում կարող է Թրամփը զինված ուժեր դուրս բերել ցուցարարների դեմ

19-րդ դարում ընդունված ԱՄՆ սահմանադրությունը սահմանում է օրենք, ըստ որի կառավարությունը կարող է նման իրավիճակներում միջամտել` կիրառելով զինվզծ ուժերը, առանց պետական ​​թույլտվության:

Ապստամբության մասին օրենքում ասվում է, որ նահանգապետերի թույլտվությունը չի պահանջվում զինված ուժերի կիրառման համար, այն իրավիճակում, երբ հանգամանքները անհնարին են դարձնում ԱՄՆ օրենքների կիրառումը, կամ երբ ինչ-որ բան սպառնում է քաղաքացիների իրավունքներին և ազատություններին, ապա նախագահը կարող է որոշում կայացնել և կիրառել այն:

Օրենքն ընդունվել է 1807 թվականին, որպեսզի նախագահը իրավասու լիներ ոտքի հանել ոստիկանական ուժերը՝ հնդիկների թշնամական ներխուժումներից պաշտպանվելու համար, և հետագայում այն փոփոխության է ենթարկվել՝ թույլ տալով ԱՄՆ զինված ուժերը օգտագործել ներքին ըմբոստությունները վերացնելու համար և պաշտպանել քաղաքացիների իրավունքները:

1878 թվականին ընդունված մեկ այլ օրենք պահանջում է կոնգրեսի թույլտվությունը՝ ներքին ռազմական ուժերի օգտագործման համար, բայց իրավաբանական փորձագետը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ «Ապստամբության մասին» ակտը ինքնին բավարար իրավասություն է տալիս, որպեսզի Նախագահը օգտագործեր զինված ուժերը։ 

Ընդունված է, որ Նախագահը օրինական հիմքեր ունի զինվորականներին ներկայիս հանգամանքներում ներգրավել՝ առանց  նահանգների կողմից թույլտվություն ստանալու:

«Առանցքային կետը»,- ասում է Տեխասի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ռոբերտ Չեսնին,- «այն է, որ դա նախագահի որոշումն է և պարտադիր չէ, որ դա կիրառվի նահանգապետերի թույլտվությամբ»:

Նախկինում օրենքը կիրառվե՞լ է

Ըստ Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության,«Ապստամբության մասին» ակտը նախկինում շատ անգամներ է օգտագործվել, վերջին անգամ՝ մոտ երեք տասնամյակ առաջ:

Վերջին անգամ այն ​​կիրառվել է 1992-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հրամանով, անկարոգություններին վերջ տալու նպտակով։

Օրենքն օգտագործվել է 1950 և 60-ական թվականներին, քաղաքացիական իրավունքի ժամանակաշրջանում, երեք տարբեր նախագահների կողմից, նույնիսկ այն դեպքերում, երբ պետական ​​կառավարիչների կողմից եղել են առարկություններ:

Նախագահ Դուվայթ Էյզենհաուերը առերեսվել է առարկությունների, երբ նա կիրառեց օրենքը 1957 թ-ին՝ ԱՄՆ զորքերը  ուղարկելով Արկանզաս, որպեսզի վերահսկեն բողոքի ցույցը մի դպրոցում, որտեղ միասին սովորում էին սևամորթ և սպիտակամորթ երեխաները:

1960-ականների վերջից ի վեր, այս օրենքի կիրառումը հազվադեպ է եղել: Կոնգրեսը փոփոխեց այն 2006 թ.-ին՝ հետևելով «Կատրինա» փոթորիկին՝ փորձելով ռազմական օգնությունն ավելի արդյունավետ դարձնել, սակայն փոփոխությունը չեղյալ հայտարարվեց այն բանից հետո, երբ դրա դեմ հանդես եկան նահանգապետները:

Աղբյուրը՝ bbc.com։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ