fbpx
Առողջապահություն

Ո՞ր ձկնատեսակներն են անվտանգ օրգանիզմի համար․ ի՞նչ հաճախականությամբ ուտել այն

Ձուկն օգտակար մթերք է համարվում, սակայն ձկների որոշ տեսակներ ջրիմուռներ են ուտում, որում էլ հենց վտանգն է։ Այս մասին հայտնել է էնդոկրինոլոգ, սննդաբան Օքսանա Միխալեւան։

Վտանգավոր տարրը մեթիլսնդիկն է, և որքան ավելի երկար է ապրում ձուկը, այնքան ավելի վտանգավոր է մարդու համար, քանի որ նրա մարմնում կուտակվում է մեծ քանակությամբ մեթիլսնդիկ։

Մեթիլսնդիկի մեծ քանակություն են պարունակում շնաձկները, թրաձուկը, մեծաչք թյունոսը, մարլինը եւ արքայական թյունիկը։

Մեթիլսնդիկի չափավոր քանակություն են պարունակում դեղնաթեփուկավոր և երկար թեփուկավոր թյունոսը, ձողաձուկը, կարպը, սիբասը, դորադոն, ծովային իշխանը և գետի պերկեսը։ Խորհուրդ է տրվում դրանք շաբաթը մեկ անգամից ավելի չօգտագործել։

Ամենաանվտանգ ձկնատեսակներն են՝  կամբալան, սաղմոնը, գետի իշխանը, ծովային պերկեսը, ծովատառեխը, անչոուսները։ Դրանք կարելի է ուտել շաբաթը 2-3 անգամ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ