«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով։ Այս մասին հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
«Ֆիլմում 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացվում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։ 2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Սցենարի հեղինակներ են Լիկա Զաքարյանը և Կարին Հովհաննիսյանը։
- Երևանի Ոսկե ծիրան 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին
- Մայքլ Գյուրջյանի Ամերիկացի ֆիլմով կմեկնարկի 19-րդ Ոսկե ծիրանը
«Հպարտ ենք, որ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետությունը» կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի և իր ժողովրդի պատմությունը»,- ասել է ֆիլմի սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։
Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում»,- ասվում է հաղորդագրության մեջ։