«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե անցյալում հայտնի որ ֆուտբոլիստի հետ միասին կցանկանար խաղալ:
«Շատ ֆուտբոլիստներ կան, որոնց հետ իսկապես կցանկանայի խաղալ: Սակայն ես կնշեմ իմ հայրենակիցներից մեկին, որը մահացել է մի քանի տարի առաջ: Դա Էյսեբիոն է: Նա Պորտուգալիայի խորհրդանիշներից մեկն է: Կցանկանայի նրա հետ խաղալ ազգային հավաքականում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Soccer.com-ը:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը մահացել է 2014 թվականին: