Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել է

Ամենադիտվածներ

Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը կալանավորվել է։

Այս տվյալը Civic-ի հետ զրույցում հաստատել է Քննչական ծառայությունից։

Նրան տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանն անցնում է հուլիսի 13-ին տեղի ունեցած հրաձգության ու ծեծկռտուքի գործով, որում շոշափվում էր հիմնականում Պողոսյանի ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունները։

Սակայն տվյալ գործով դեռևս այլ մեղադրյալներ չկան, բացի Պողոսյանից։

Ամենաթարմ