fbpx
Առողջապահություն

Պատվաստումների արագ աճող տեմպ ունենք․ Ավանեսյան

Այսօր ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց պատվաստումային գործընթացից։

Նա ասաց, որ պատվաստման տեմպերը բավական աճ են գրանցել ու երեկ ունեցել ենք 9924 պատվաստում։ Նախարարը նշեց, որ մինչ այս կատարվել է 377405 պատվաստում։

Ավանեսյանն ընդգծեց նաև, որ ապատեղեկատվության, հակաքարոզչության, մանիպուլյացիայի միջոցով մարդկանց մեջ սերմանվել է իռացիոնալ վերաբերմունք պատվաստումների նկատմամբ ու այն թողել է բացասական հետևանքներ։

Նախարարի խոսքով՝ մի քանի ամսվա ընթացքում իրենք փորձել են հետ պտտել հակաքարոզչական անիվը ու կարծիք հայտնեց, որ իրենց մոտ բավական լավ ցուցանիշներ են գրանցվել մարդկանց վերաբերմունքի առումով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ