Մելիքսեթ Պողոսյան

  • Սյունիքը նոր մարզպետ ունի

    Սյունիքը նոր մարզպետ ունի

    Այսօրվա կառավարության նիստում Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Ղուկասյանը ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից, իսկ Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց Պողոսյանին ու համոզվածություն հայտնեց, որ նրա ներուժը կներգրավվեն՝ երկրի առաջ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում։ Ղուկասյանն էլ շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ իրեն այդ պաշտոնը վստահելու համար։  

  • Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ազատ կարձակվի

    Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ազատ կարձակվի

    Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ կարձակվի, քանի որ դատարանը մերժել է Քննչական կոմիտե միջնորդությունը՝ երկարացնել Պողոսյանի կալանքի ժամկետը։ Այս մասին Sputnik-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նշենք, որ Պողոսյանն անցնում է Գորիսում այս տարվա հուլիսին տեղի ունեցած կրակոցների հայտնի դեպքով։ Նա ներգրավվել է որպես մեղադրյալ ու կասկածվում է սպանության փորձ…

  • Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել է

    Սյունիքի մարզպետի որդին կալանավորվել է

    Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը կալանավորվել է։ Այս տվյալը Civic-ի հետ զրույցում հաստատել է Քննչական ծառայությունից։ Նրան տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանն անցնում է հուլիսի 13-ին տեղի ունեցած հրաձգության ու ծեծկռտուքի գործով, որում շոշափվում էր հիմնականում Պողոսյանի ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունները։ Սակայն…

  • Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

    Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

    Սեպտեմբերի 4-ին տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք։ Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը և մարզպետարանի պատասխանատուներ։ Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։ Մարզպետին հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներն ու քննարկել…

  • Խուզարկել են Սուրիկ Խաչատրյանի տունը. «Ժողովուրդ»

    Խուզարկել են Սուրիկ Խաչատրյանի տունը. «Ժողովուրդ»

    Սյունիքում հնչած կրակոցների գործով խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բնակարանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ աղբյուրի՝ հետախուզում է հայտարարվել Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։ Նշվում է, որ կրակոցների գործով է անցնում նաև Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ում կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

  • Սյունիքի մարզպետը հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան

    Սյունիքի մարզպետը հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան

    Հուլիսի 30-ին զանգվածային լրատվությամբ լուրեր են տարածվել, իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն Լուրերին է անդրադարձել Սյունիքի մարզպետարանը և հայտնել, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի։  

  • Գորիսում կրակել են Սուրիկ Խաչատրյանի աներձագին․ Tert

    Գորիսում կրակել են Սուրիկ Խաչատրյանի աներձագին․ Tert

    Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, որին մասնակից են եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ ավագ որդին ու աներորդին։ Այս մասին գրում է Tert-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։ Նշվում է, որ կրակոցների հետևանքով կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, ով էլ հենց հանդիսանում է Սուրիկ Խաչատրյանի աներձագը։ Վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր…

  • Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի անձնակազմն ավելացել է. ՌԴ դեսպան

    Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի անձնակազմն ավելացել է. ՌԴ դեսպան

    Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի ամենահարավային շրջանում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դաշնակցային իր պարտավորությունների կատարման շրջանակում զգալի ներդրում ունի եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է…

  • Մարդկանց խմբերի եք բաժանել, լարել եք միմյանց դեմ․ Սյունիքի մարզպետի պատասխանը նախկին մարզպետին

    Մարդկանց խմբերի եք բաժանել, լարել եք միմյանց դեմ․ Սյունիքի մարզպետի պատասխանը նախկին մարզպետին

    Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը արձագանքել է մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարություններին։ Արձագանքը հրապարակվել է Սյունիքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում, որը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 21-ին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե «արդյոք Սյունիքն այսօր պատրաստ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային», Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, թե «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի…

  • Պարտքս եմ համարում ամբողջապես հանրայնացնել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները․ մարզպետ

    Պարտքս եմ համարում ամբողջապես հանրայնացնել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները․ մարզպետ

    Սյունիքի մարզպետարանի Facebook-ի էջում գրված է․ «Ամանորի և Սուրբ Ծննդի շեմին պարտքս եմ համարում առաջին անգամ ամբողջապես հանրայնացնել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները, որ հայտնի են այսօրվա դրությամբ: Եվ քանի որ այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են՝ իրավիճակի թելադրությամբ, իսկ ավելի ճիշտ ու նախևառաջ հիշատակի օրեր են լինելու ըստ էության, ապա, նահատակ սյունեցիների…

  • Սյունիքի մարզի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են. մարզպետ

    Սյունիքի մարզի բոլոր սահմանները հուսալի ձեռքերում են. մարզպետ

    Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Սիրելի՛ սյունեցիներ Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»։ https://www.facebook.com/syunikum/posts/2834246340226520