Ուկրաինա-Մոլդովա սահմանին ձերբակալվել է 9 հոգանոց խումբ, որոնցից 8-ը (մյուսն ուղեկցորդն է եղել) սանկացել են ապօրինի կերպով հատել Ուկրաինայից տեղափոխվել Մոլդովա։
Այդ 8 հոգու շարքում է եղել նաև հանրահայտ երգչուհի Սոֆիա Ռոտարուի որդին՝ Ռուսլան Եվդոկիմենկոն և թոռը՝ Անատոլի Եվդոկիմենկոն։
Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Նշվում է, որ ձերբակալված 8 քաղաքացիները զորակոչային տարիքի են։ Հավանաբար, նրանք փորձել են փոխչել, որպեսզի չմասնակցեն պատերազմին։
Ռոտարուն դեռևս չի մեկնաբանել այս լուրը։