ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ս/թ․ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը, որն իրականացնում է «Aircompany Armenia» ընկերությունը։
«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):
Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։
Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armembrus/photos/a.391829354535541/1160054887712980/?type=3&theater