Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն

Ամենադիտվածներ

Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն

Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մայիսի 10-ին ժամը 07։50-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Մայիսի 6-ին ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Մայիսի 6-9-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();