CIES-ի (Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն) փորձագետները ներկայացրել են աշխարհի ամենաթանկարժեք կազմեր ունեցող ակումբները։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը»՝ 1,728 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով։ Երկրորդը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի կազմի արժեքը կազմում է 1,471 միլիարդ։
Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»՝ 1,388 միլիարդ եվրո։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև «Արսենալը» (1,225 միլիարդ եվրո), «Բարսելոնան» (1,124 միլիարդ եվրո), «Լիվերպուլը» (1,099 միլիարդ եվրո), ՊՍԺ-ն (1,088 միլիարդ եվրո), «Մանչեսթեր Յունայթեդը» (989 միլիոն եվրո), «Տոտենհեմը» (886 միլիոն եվրո) և Լևերկուզենի «Բայերը» (862 միլիոն եվրո)։
Միլանի «Ինտերը» որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 13-րդն է՝ 862 միլիոն եվրո կազմի արժողոությամբ։