Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ՝ հուլիսի 26-ին, ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2002 թվականին ծնված զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը։
Դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում։ Գրիգորյանը մահացու հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ շրջանում։
ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ու կատարվում է նախաքննություն։
Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։