ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը նշել է այն ակումբը, որտեղ մտադիր է շարունակել պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կոստառիկացի դարպասապահը մտադիր է մնալ ներկայիս թիմի ճամբարում՝ Ջանլուիջի Դոննարումայի հետ մրցակցելու համար։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ունի ևս երկու տարվա պայմանագիր։
Հատկանշական է, որ ավելի վաղ Նավասը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել փոխարինող դարպասապահի դերի հետ։
