Մյունխենի «Բավարիան» պատրաստ է դիտարկել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վաճառքը։ Այս մասին հայտնում է Bayern&Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական գրանդի ղեկավարությունը որոշել է մեղմել իր դիրքորոշումը լեհ ռմբարկուի տեղափոխության հարցում։ «Բավարիայում» կարծում են, որ Ռոբերտի հեռանալը կարող է դրական ազդեցություն ունենալ թիմի վրա, քանի որ հարձակման գծում խաղը միայն նրա վրա չի կենտրոնանա։
Ավելի վաղ լեհը դժգոհություն էր հայտնել նոր պայմանագրի վերաբերյալ, որն իրեն առաջարկել էր մյունխենցիները։ Դա կարող է պատճառ հանդիսանալ այլ թիմ տեղափոխվելուն։
33-ամյա ռմբարկում մյունխենցիների կազմում այս մրցաշրջանի 45 խաղում դարձել է 49 գոլի հեղինակ: