Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն․ Սուրեն Գրիգորյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից այսօր ազատված Սուրեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշմանն ու գրել.

«Այսօր Վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով։

Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար»։

Ամենաթարմ