Մանդատից հրաժարված Գրիգորյանն ասել է, թե ինչ է հասկացել այս 2 տարում

,
Միացեք մեզ՝
Suren Grigoryan

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ով օրերս հրաժարվեց մանդատից, Facebook-ի իր էջում ամփոփիչ խոսքով է հանդես եկել։

«Երևի ենթադրվում է, որ երկար տեքստ պետք է գրեմ՝ ամփոփելով շուրջ երկու տարվա պատգամավորական գործունեությունս, փոխարենը ուղղակի կարճ ասեմ, թե ինչ եզրահանգման եկա այս երկու տարում», – սկսել է խոսքը Գրիգորյանը։

Նա խորապես համոզվածություն է հայտնել, որ մեր պետության հաջողության գրավականը միմյանց նկատմամբ սեր տածող, ներողամիտ, ուրիշի սխալը սեփական ջանքով ուղղելուն ունակ և աշխատանքի մշակույթ ունեցող հանրություն ունենալը։

«Մնացածը, որքան էլ ավելի կարևոր թվա, երկրորդական է», – եզրափակել է գրառումը Գրիգորյանը։

Ամենաթարմ