2021 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորեն 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց, Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:
Նշվում է, որ ՀՀ գիտության կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով հաստատվել են ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը և ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:
Ցանկերում ընդգրկված կազմակերպությունները միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ [email protected] էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե պետք է ներկայացվեն միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո՝ եռօրյա ժամկետում՝ միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: