«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմի գործակալը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Պարբերականի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են բրազիլացու ապագան թիմում և նրա կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները։ 22-ամյա ֆուտբոլիստի գործակալը կատալոնացիներին հասկացրել է, որ իր հաճախորդը չի պահանջում հանել իրեն տրանսֆերի։ «Կապտանռնագույններն» իրենց հերթին տեղեկացրել են գործակալին, որ մտադիր չեն 60 միլիոն եվրոյից պակաս գումարով բաց թողնել ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալկոմի ծառայություններով հետաքրքրված են միանգամից մի քանի եվրոպական ակումբներ, այդ թվում ՝ «Տոտենհեմը», «Արսենալը», «Էվերթոնը» և «Ինտերը»:
Մալկոմը «Բարսելոնա» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը ֆրանսիական «Բորդոյից»։