«Բարսելոնան» որոշել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են վաճառել 26-ամյա հոլանդացուն 100 միլիոն եվրոյով։ Ակումբն այս գինը հաշվարկել է՝ հաշվի առնելով «Չելսիի» կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսի և Մոյսես Կայսեդոյի տրանսֆերները, որոնցից յուրաքանչյուրի համար լոնդոնցիները վճարել են ավելի քան 100 միլիոն եվրո։
Դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։