Սպորտ

«Բարսելոնան» ցանկանում է նվազագույնը 150 միլիոն ֆուտբոլիստների վաճառքից

«Բարսելոնան» պատրաստ է ազատ արձակել մի շարք խաղացողների, որպեսզի նվազեցնի աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը:

ESPN-ի տեղեկություններով, կատալոնացիները ակնկալում են, որ խաղացողների վաճառքից կստանան ոչ պակաս, քան 150 միլիոն եվրո, որպեսզի ծածկեն Գրիեզմանի եւ Դե Յոնգի ծախսերը:

Այս պահին Կուտինյոն, Մալկոլմը եւ Ալկանտարան նոր ակումբներ են փնտրում, ինչում նրանց օգնում են կատալոնացիները:

Բացի այդ, կապտանռնագույնները պատրաստ են քննարկել Ռակիտիչի, Ումտիտիի եւ Վիդալի վաճառքի առաջարկները: Այն պարագայում, եթե առաջարկը համապատասխանի եւ հետաքրքրի «Բարսելոնային»:

Աղբյուր՝ sport.ru

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ