Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ասել է, թե որքան աշխատավարձ նա կստանա, եթե որոշի տեղափոխվել մադրիդյան ակումբ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Նշվում է, որ «Ռեալը»պատրաստվում է խաղացողին վճարել տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: Այս դեպքում ֆուտբոլիստը կդառնա աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նշենք, որ առաջատարը «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին է:
Սակայն, ըստ աղբյուրի, բրազիլացի հարձակվողը չի շտապում ընդունել այն և սպասում է «Բարսելոնայի» քայլերին: Օգոստոսի 9-ին հայտնի էր դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստը կապ է հաստատել Լիոնել Մեսսիի հետ և խնդրել նրան անձամբ միջամտել իր տեղափոխությանը: