Որքանո՞վ է վտանգավոր ցածր հեմոգլոբինը

Հրապարակող՝

Որքանո՞վ է վտանգավոր ցածր հեմոգլոբինը

Ցածր հեմոգլոբինը որոշ դեպքերում կարող է հանգեցնել նյարդաբանական խանգարումների և նույնիսկ՝ մահվան, ասել է բժիշկ Ալեքսեյ Խուխրեւը։

Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է բացահայտել նորմայից շեղման պատճառը։ «Կա մի քանի տարբերակ։ Օրինակ՝ այն կարող է կրճատվել B12 վիտամինի պակասի կամ երկաթի պակասի պատճառով»,- պարզաբանել է թերապևտը։

«B12-ի դեֆիցիտի պատմությունը շատ վտանգավոր է, այդ իսկ պատճառով այն կոչվում է չարորակ անեմիա։ Դրանից մահանալը շատ ավելի հեշտ է, քան երկաթի դեֆիցիտի անեմիայից, քանի որ B12-ը մասնակցում է շատ գործընթացների: Մասնավորապես, երբ այն բավարար չէ, մարդու մոտ առաջանում են նյարդաբանական լուրջ խանգարումներ, թուլամտություն և այլն»,- ընդգծել է Խուխրևը։

Փորձագետը հավելել է, որ եթե արյան կորստի հետևանքով հեմոգլոբինը կտրուկ իջնում է, դա նույնպես հղի է մահացու ելքով։ «Եթե հեմոգլոբինը 70-ից ցածր է, և եթե դա սրվել է, մարդը գունատ տեսք է ունենում, պառկում է, տնքում»,- նշել է նա:

Ցածր հեմոգլոբինի ամենատարածված պատճառը օրգանիզմում երկաթի պակասն է: «Մարդը շնչահեղձություն կունենա, թույլ կլինի, քանի որ արյան մեջ երկաթը չի բավարարի, որպեսզի թթվածինն արդյունավետ կերպով տեղափոխի ամբողջ օրգանիզմով։ Համապատասխանաբար, ցանկացած ծանրաբեռնվածության դեպքում թթվածինը չի բավարարի, և եթե դա չբուժվի, ապա մարդը կարող է կտրուկ թուլանալ»,- հավելել է Խուխրեւը:

Ամենաթարմ