Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը զայրացած է 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ակումբն անարդար է համարում, որ գլխավոր մրցանակը չի ստացել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը : Մադրիդի «Ռեալի» ղեկավարները միակարծիք են, որ այս մրցանակն այլևս գոյություն չունի ակումբի համար։
«Արքայական» ակումբը վստահ էր, որ Վինիսիուսը պետք է լինի հաղթողը: Մինչև անցած շաբաթ օրը ակումբին հասած բոլոր տեղեկությունները հենց դա էին հուշում։ Ի վերջո մրցանակը բաժին հասավ «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ։
