fbpx
Հասարակություն

Ոսկետափ գյուղում գրանցվել է շմոլ գազից թունավորման դեպք

Հունվարի 25-ին՝ ժամը 17.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածները թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, գազի արտահոսքի կամ շմոլ գազի տարածման հետևանքով:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ