Սուդանի Արևմտյան Կորդաֆան նահանգում ոսկու ոսկու հանք է փլուզվել, որի հետևանքով տասնյակ զոհեր են գրանցվել։
Այս մասին հայտում են սուդանական Sudanese Mineral Resources ընկերության մամլո ծառայությունից։
Նշվում է, որ փլուզման հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել։
RIA-ից հայտնում են, որ տվյալ հանքը մեկ անգամ արդեն փլուզվել էր ու այնտեղ վերահսկողություն էր իրականացվում անվտանգության աշխատակիցների կողմից, բայց վերջիններիս հեռանալուց հետո ոսկի որոնողներին հաջողվել է ներթափանցել հանք, որն էլ ավարտվել է հերթական փլուզմամբ ու ողբերգությամբ։

