fbpx
Իրավական

Ոստիկանների կողմից ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին ծեծելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Դրանցից մեկով նախաքննության ընթացքում Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:00-ին, Երեւան քաղաքի բնակիչ Վ. Օ.-ին եւ վերջինիս ծանոթ, ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջիններիս խոշտանգել են՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով:

Մասնավորապես, «Դրիմլենդ» դիզայնի խանութում վաճառողուհու եւ հաճախորդ հանդիսացող մի քաղաքացու միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո վաճառողուհու ամուսինը հանդիսացող օպերլիազորներից մեկը, երկու համածառայակիցների հետ վերջինիս, ինչպես նաեւ նրա հետ նույն տարած եկած Ա.Ղ.-ին ուժի գործադրմամբ մտցրել են ավտոմեքենա ու փաստացի բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Սակայն «բերման ենթարկելու մասին» արձանագրության փոխարեն նրանք կազմել են «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրություններ, իսկ այն պայմաններում, երբ Ա. Ղ.-ն որեւէ առնչություն չի ունեցել խանութում տեղի ունեցած վիճաբանության հետ, վերջինիս «ոստիկանության բաժին ներկայացնելու մասին» արձանագրությունում նշել են՝ որ նա կասկածվում է վիճաբանություն կատարելու մեջ:

Այնուհետեւ, իր կնոջ հետ վիճաբանելու եւ վերջինիս ենթադրաբար հարվածելու համար պատժելու նպատակով Տ. Ա.-ն նույն բաժանմունքի վերոնշյալ երկու օպերլիազորների եւ գործով չպարզված այլ ծառայողների հետ բաժնի տարբեր աշխատասենյակներում խմբով, հայհոյանքներ հնչեցնելով, խոշտանգելու միասնական դիտավորությամբ բռունցքներով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարինների տարբեր հատվածներին:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ