fbpx
Իրավական

Ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Հունիսի 5-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 36-ամյա տղամարդ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, սակայն հնարավոր չէր եղել բացատրություն վերցնել. տղամարդն անգիտակից վիճակում էր:

Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ալավերդցի 30-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ: Երիտասարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ