fbpx
Իրավական

Ըստ հայտարարագրի՝ Լևոն Երանոսյանը չունի ավտոմեքենա և դրամական միջոցներ

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (18.05.2018) հետո 2018 թվականի հունիսի 20-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, փոխանցում է armtimes.com֊ը։

Որպես անշարժ գույք Երանոսյանը հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 առանձնատուն։ Ըստ հայտարարագրի՝ Երանոսյանը չունի ավտոմեքենա։

Պարզվում է, որ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը անգամ դրամական միջոցներ չունի։ Իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը ունեցել է 3 միլիոն 718 հազար 918 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ