fbpx
Իրավական

Ոստիկանները հայտնաբերել են ուշ ժամի հրավառություն կատարած անձանց

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։
Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերել է 40-ամյա տղամարդու, որը հրավառություն էր կատարել։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Նույն օրը՝ ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերել են հրավառություն կազմակերպած 22-ամյա աղջկա։ Նրա նկատմամբ նույնպես կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ոստիկանությունից կոչ են անում պահպանել լռության կանոնները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ