fbpx
Իրավական

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր զենքեր են ներկայացրել

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը՝ շեշտը դնելով քարոզչության վրա։ Այս ուղղությամբ տարված բացատրական աշխատանքի արդյունքում, հունվարի 25-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում արձանագրվեց ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու մի քանի դեպք։

* * *

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 12.30-ին, 45-ամյա Գեորգի Ա․-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով։ Նա հայտնել է, որ ատրճանակը 1994 թ․ իրեն է տվել ներկայումս հանգուցյալ ընկերը։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

* * *

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 11.15-ին, Փամբակ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Սերգեյ Ս․-ն կամավոր հանձնել է գործարանային համարով, «Իժ-26Ե» տեսակի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան։ Նա հայտնել է, որ այն հայտնաբերել է անասնագոմի տանիքում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, և պատկանել է հանգուցյալ հորը։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

* * *

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16.30-ին, Շնող գյուղի բնակիչ Վիգեն Ս․-ն կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտարարել, որ այն, ժամը 13.40-ի սահմաններում, հայտնաբերել է իր պապական տան տանիքում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Հայտնել է նաև, որը հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

* * *

Ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակետային ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 15.05-ին, 34-ամյա Արտակ Տ․-ն կամավոր հանձնել է գործարանային համարով, «ՏՕԶ 16» տեսակի ողորկափող հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Հայտնել է նաև, որ ժամը 09.50-ի սահմաններում, հրացանը հայտնաբերել է պապի՝ Սարամեջ գյուղում գտնվող տան տանիքը վերանորոգելիս։

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

* * *

Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 17.45-ին, 37-ամյա Կարեն Ս․-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տեսակի ողորկափող հրացան և հայտարարել, որ ժամը 15.00-ի սահմաններում, այն հայտնաբերել է իր տան տանիքը վերանորոգելիս։ Հայտնել է նաև, որը հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

* * *

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 10.00-ին, 67-ամյա Արտյոմ Խ․-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-34» տեսակի ողորկափող որսորդական հրացան և հայտարարել, որ խորհրդային ժամանակաշրջանում, Ստեփանավան քաղաքի հասարակական սննդի պահեստի ղեկավարի պաշտոնում աշխատելու տարիներին, պետությունը հրացանն իրեն է հատկացրել, ԽՍՀՄ փլուզումից հետո հրացանը մնացել է իր տանը և չունի փաստաթղթեր:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

* * *

Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 12.40-ին, Մեծավան գյուղի բնակիչ Հովհաննես Հ․-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտարարել, որ նշված հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Հայտնել է նաև, որ հրացանը հայտնաբերել է ժամը 10.00-ի սահմաններում՝ տան տանիքում։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը ինքնակամ ներկայացնելու դեպքում անձն ազատվում է ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։

Հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ