Մեքսիկայի ոստիկանության աշխատակիցները գործադուլ են անում երկրի իշխանությունների որոշման դեմ: Այս մասին հայտնում է Excelsior պարբերականը:
Ըստ այդ որոշման՝ ոստիկանությունն պետք է անցում կատարի Ազգային գվարդիայի կազմ, իսկ գվարդիան ենթարկվում է երկրի նախագահին:
Տեղի ոստիկանները հայտարարել են, որ համաձայն չեն որոշման հետ, քանի որ այդ դեպքում նրանց աշխատանքային պայմանները կվատանան, իսկ աշխատավարձերը կնվազեն:
Նախագահ Լոպես Օբրադերը հայտարարել է, որ այդ որոշումով նման փոփոխություններ չեն սպասվում:
«Այս ակցիայի համար որևէ պատճառ չկա, որովհետև որևէ մեկը չի պատրաստվում նրանց ազատել աշխատանքից կամ նվազեցնել աշխատավարձը»,- հայտարարել է երկրի նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ ոստիկանների այս ակցիայի հետևում կանգնած են Ազգային գվարդիայի հետ կապ չունեցող անձինք, որոնց անուններն առաջիկայում պատրաստվում է հրապարակել: