fbpx
Առողջապահություն

ԱՆ նախարարի և ոստիկանության պետի տեղակալներն այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին

ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է, որ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին:

«Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում:

Հուսով ենք, որ նմանատիպ դեպքեր այլևս չեն արձանագրվի, և առանց այդ էլ ծանր աշխատանք կատարող ոստիկանները ստիպված չեն լինի հայտնվել հիվանդանոցում»,-նշված է գրառման մեջ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2839612052946572

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ