ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
«Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։
- Ռոբերտ Սուքիասյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն
- Սպանություն Եղվարդում․ կինը զանգել է ոստիկանություն ու ասել, որ մարդ է սպանել
Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։