Այսօր` հունիսի 5-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հայտնեց, որ ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 100-ի:
Ոստիկանապետի խոսքով` նրանց վիճակը կայուն է:
«Ունեցել ենք դեպքեր, երբ վատ են եղել, բայց հիմա ապաքինվել են»,- ասաց Արման Սարգսյանը։