Georgian Airways վրացական ավիաընկերությունը մտադիր է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան։
Հայցի համար առիթ է դարձել ՌԴ-ից ուղիղ թռիչքների արգելքը, որը ֆինանսական վնասների և սպառողների իրավունքների խախտման պատճառ է դարձել: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասված է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ:
- Վրաստանը ցանկություն է հայտնել վերականգնելու ավիահաղորդակցությունը ՌԴ-ի հետ
- Պեսկովը՝ ՌԴ-ի ու Վրաստանի ավիահաղորդակցության վերականգնման մասին
«Georgian Airways-ը պատրաստվում է Եվրոպական դատարան 25 մլն դոլար գումարի հայց ներկայացնել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության դեմ Ռուսաստան թռիքների չհիմնավորված արգելքի համար»,-ասել է նա: