«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը կհամագործակցի բոլոր կուսակցությունների հետ՝ բացի «Միասնական ազգային շարժումից», որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է: Հուլիսի 17-ին այս մասին հայտարարել է «Վրացական երազաքի» հիմադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ խոսելով իրադարձությունների զարգացման այն տարբերակի մասին, եթե 2020 թվականին խորհրդարանական համամասնական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը անհրաժեշտ քանակությամբ մանդատներ չհավաքի միանձնյա կառավարություն կազմելու համար:
«Ես չեմ բացառում, որ 2020 թվականին մենք մեծամասնություն լինենք: Եթե դա տեղի չունենա, և նման հավանականություն կա, մենք կհամագործակցնեք բոլորի հետ՝ բացի «Ազգային շարժումից»,-ասել է Իվանիշվիլին:
Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցակցումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն է, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցները նաև պահանջում են ներքգործնախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը: Այս մասին հաղորդել է TACC-ը: