Քաղաքականություն

Վարչապետն աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում․ խոսնակ

Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Սրանով պայմանավորված՝ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի Facebook-ի էջից։

Նշվում է, որ բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ