ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 11-ին, ժամը 01.12-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 49-ամյա քաղաքացին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ապրիլի 10-ին, ժամը 13.10-ին, Աթոյան փողոցի իրենց շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
- Անծանոթները 2 անձի վեճի ժամանակ դանակահարել են․ ոստիկանություն
- Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Ասյա Օհանյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ապրիլի 13-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: