fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում գնացքը վրաերթի է ենթարկել զորավարժություններին մասնակցող զինվորականներին

Ֆրանսիայում գնացքը վրաերթի է ենթարկել զորավարժություններին մասնակցող զինվորականներին։ Արդյունքում նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության տվյալների՝ գնացքը մի խումբ զինվորականների է վրաերթի ենթարկել նոյեմբերի 17-ի երեկոյան։ Այդ ժամանակ նրանք մասնակցում էին ընդհանուր հիմնական ուսուցման ամփոփիչ զորավարժություններին: Պյուժե-սյուր-Արժենի բարձրության վրա զինվորները որոշել են հատել երկաթուղային գիծը։

Արդյունքում զինվորականներից մեկը ծանր վիրավորվել է և տեղում մահացել։ Տուժել է ևս երկու զինվորական։ Նրանց հոսպիտալացրել են։ Եվս մեկ զինվորի մոտ տեղի ունեցածից հետո շոկային վիճակ է գրանցվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ