Մայիսի 25-ին, ժամը 09.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 82-ամյա Ռոբեսպիեր Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննությունը շարունակվում է:

