Հասարակություն

Մառնեուլիում հարձակման ենթարկված բեռնատարները հասել են վրաց-հայկական սահման

Ժամեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ թուրքերը Մառնեուլիում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար մեքենաներ։

Վրաստանում ՀՀ դեսպանատունը, անդրադառնալով թեմային, պարզաբանում է.

«Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։ Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ