Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը Ռուսաստանին համարում է երկրի գլխավոր թշնամին։ Դրա մասին են վկայում «Կովկասյան բարոմետր 2024» հետազոտության արդյունքները։
Ըստ NGnewsgeorgia-ի՝ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր թշնամի է անվանել հարցվածների 69%-ը։ Հարցվածների 4%-ը ԱՄՆ-ին Վրաստանի թշնամի է համարում, իսկ Թուրքիային՝ 2%-ը։
Վրաստանի բարեկամները՝ ըստ հարցման արդյունքների.
ԱՄՆ՝ 24%
Ադրբեջան՝ 8%
Ուկրաինա՝ 7%
Թուրքիա՝ 4%
Գերմանիա՝ 4%
Հայաստան՝ 2%
Ռուսաստան՝ 2%
Ֆրանսիա՝ 2%
Իսրայել՝ 1%
Չինաստան՝ 1%
Հարցվածների ավելի քան մեկ քառորդի (26%) կարծիքով այլ երկրների շարքում Վրաստանն առհասարակ բարեկամներ չունի։
Հարցումն անցկացվել է ապրիլի 16-ից մայիսի 13-ը։ Անձնական հարցման եղանակով վրացերենով, հայերենով և ադրբեջաներենով հարցման է ենթարկվել 1509 անձ։
«Կովկասյան բարոմետրը» Հայաստանում և Վրաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի սոցիալ-տնտեսական խնդիրների և քաղաքական վերաբերմունքի ամենամյա հետազոտություն է: