fbpx
Աշխարհ

Վրաստանում կարող են սահմանափակումներ դրվել ժամանցային միջոցառումների վրա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ նշելով, որ վարակն արագորեն տարածվում է, և այդ ցուցանիշն է՛լ ավելի կբարձրանա, եթե չձեռնարկվի ակտիվ միջամտություն հայտնել է, որ Վրաստանում համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում:

Նա նշել է, որ հանգստավայրերը բացվել են, ժամանացային միջոցառումներ են անցկացվում, որոնց մարդիկ մասնակցում են առանց դիմակների և հեռավորություն պահպանելու։

«Հակահամաճարակային կանոների չպահելը բարդացնում է համաճարակային իրավիճակն ու մեզ ստիպում մտածել ժամանցային միջոցառումները սահմանափակելու մասին»,- ասել է Գաբունիան:

Այս մասին տեղեկանում ենք aliq.ge-ից:

Հուլիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1398 նոր դեպք, մահացել է 11 հիվանդ, ընդհանուր մահացածների թիվը՝ 5503:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ