«Ալիք մեդիան» հայտնում է, որ մայիսի 7-ից Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել է «Տեղեկատվության մատչելիությունը բոլոր լեզուներով» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է համաճարակի մասին տեղեկությունները հասանելի դարձնել Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մայրենի լեզվով և բարձրացնել նրանց իրազեկվածությունը COVID 19-ի վերաբերյալ։
Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ երկրում COVID-19 վիրուսի տարածման ռիսկերը կանխելու և հասարակության առողջությունը պաշտպանելու համար չափազանց կարևոր է տեղեկատվության տարածումը նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով:
«Տեղեկատվության մատչելիությունը բոլոր լեզուներով» ծրագրի շրջանակներում ստեղծվել է 5 Facebook-ի էջ (ադրբեջաներեն, հայերեն, օսերեն, աբխազերեն, ռուսերեն) Վրաստանի տարբեր տարածաշրջաններում ապրող յուրաքանչյուր էթնիկ փոքրամասնության համար: