fbpx
Աշխարհ

Վրաստանի վարչապետը կոչ է արել բոլորին պատվաստվել. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ երկիրը չի կարողանա դիմակայել խիստ սահմանափակումներին և նա քաղաքացիներին կոչ է արել պատվաստվել:

Ղարիբաշվիլիի խոսքով ՝ խիստ սահմանափակումները վնասակար կլինեն Վրաստանի տնտեսության համար:

Ղարիբաշվիլին նշել է, որ երկրի կառավարությունը ընտրել է այկ ճանապարհ։

«Վերջին շրջանում շատ է խոսվում այն ​​մասին, թե արդյո՞ք պետք է կրկին փակել երկիրը և այլն: Ես ուզում եմ փաստել, որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Սա կառավարման ճանապարհն է: Մենք պետք է ամեն ինչ անենք համավարակն արդյունավետորեն կառավարելու համար: Մեր երկիրն այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը: Ո՛չ լոքդաունը, ո՛չ էլ այդ սահմանափակումները չեն արդարացվի, ավելին ՝ դա վնասակար կլինի մեր երկրի տնտեսության համար: Դա կհանգեցնի լրացուցիչ մի քանի միլիարդ դոլար, կամ լարի վարկ վերցնելու անհրաժեշտության։ Հետևաբար, եթե մենք ստիպված չլինենք դա անել, խնդրում ենք բոլորին պատվաստվել, ինչն անվտանգ է»,-հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Այս մասին տեղեկանում են1tv.ge-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ