fbpx
Աշխարհ

Վրաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Սաակաշվիլու դատավճիռը

Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանների հայցը՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վճռի չեղարկման վերաբերյալ։ Այն նախատեսում էր 3 տարվա բանտարկություն՝ «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության գործով։ Այս մասին հայտնում է երկրի Գլխավոր դատախազությանը։

Սա Վրաստանում նախկին նախագահի դեմ հարուցված միակ գործը չէ։ Նույն տարվա հունիսին Սաակաշվիլին հեռակա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով։ Սաակաշվիլին լքել է երկիրը 2013 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ