fbpx
Աշխարհ

Վրաստանի հարցը կքննարկվի Եվրոպական խորհրդի նիստում. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, դատապարտելով Վրաստանի խորհրդարանի որոշումը, Վրաստանի հարցը ներառել է Եվրոպական խորհրդի օրակարգ։

«Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ գիտակցելով, որ Վրաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ: Խորհրդարանում թափանցիկության մասին օրենքի ընդունումը հետքայլ է և Վրաստանին ավելի հեռու է տանում դեպի ԵՄ ուղուց։ Այդ իսկ պատճառով հաջորդ Եվրոպական խորհրդի օրակարգում կավելացնեմ Վրաստանը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 27-28-ը։

Վրաստանի խորհրդարանը երեկ հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նկատմամբ նախագահի սահմանած վետոն: Սա նշանակում է, որ նախագահը պարտավոր է հինգ օրվա ընթացքում վավերացնել օրինագիծը: Եթե նա վերստին հրաժարվի դա անել, ապա օրինագիծն ուժի մեջ կմտնի խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ:

ԵՄ բարձր ներկայացուցչի և Եվրահանձնաժողովի երեկվա հայտարարությունում էլ նշվում է, որ Եվրամիությունը խորապես ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը որոշեց հաղթահարել վետոն և անտեսել Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկներն ընդդեմ այդ օրենքի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ