fbpx
Իրավական

Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում

Փետրվարի 28-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Բակունցի նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենն ենթարկել Վրաստանի քաղաքացի 38-ամյա Շոթա Ց.-ին, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր Վրաստանի Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 108 հոդվածի (սպանություն 2 կամ ավելի անձանց) և 236 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի (ապօրինի կերպով զենք փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Միաժամանակ պարզվել է, որ Շոթա Ց.-ն ժամանել է Հայաստան առանց հսկիչ-անցագրային կետերից որևէ մեկում ֆիքսվելու և առանց համապատասխան փաստաթղթավորման, ինչի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ